Բովանդակության կառավարման համակարգեր և վեբ ծրագրավորում

Բարդ ծրագրավորում

Մեր բարդ ծրագրավորումն ուղղված է ստեղծելու այնպիսի շարժունակ ծրագրեր, որոնք կբավարարեն ինտերնետում մշտապես աճող կարիքները:

Պատվերով կատարված բարդ վեբ ծրագրեր և ինտերնետային ծրագրերի լիարժեք լուծումներ ստեղծելիս ի-Վորկսի կողմից հենց ամենասկզբից հատուկ ուշադրություն է դարձվում համակարգի և ծրագրի կառուցվածքին և պահանջներին: Սա երաշխավորում է արտադրանքի եկարակյացությունը և հեշտ պահպանելիությունն ու մշակումը: Ծրագրի լավ կառուցվածքը երաշխավորում է, որ արտադրանքի հետագա նորացումները, վերահսկումը և բաշխումը չի դառնա տանջանք:

Ինտերակտիվ բաղադրիչներ

ի-Վորկսը տրամադրում է ընդհանուր ինտերակտիվ բաղադրիչների ծրագրավորում և վեբ մշակման ծառայություններ:

Բաց կոդով ծրագրերի ինտեգրում

ի-Վորկս վեբ դիզայն ստուդիան առաջարկում է ձեզ կայքի բովանդակության կառավարման ծառայություններ, որոնք օգնում են կազմակերպություններին ավելի արագ և ավելի էֆեկտիվորեն բաշխել և կառավարել տեղեկատվությունները: Անկախ նրանից, թե դուք որոնում եք արդյոք ձեր կորպորատիվ կայքի միջոցով ձեր հաճախորդների և պոտենցիալ օգտագործողների հետ շփվելու միջոց, թե ունեք ներքին ցանցի համար նախատեսված ինֆորմացիայի համակարգ՝ ձեր աշխատակիցների համար, կամ բազմամակարդակ արտաքին ցանցի կայք ձեր գործընկերների համար, ամեն դեպքում ի-Վորկսը ձեզ կտրամադրի հզոր և օգտագործողին հարմար կայքի բովանդակության կառավարման ծառայություններ` ձեզ թույլ տալով ավելի էֆեկտիվորեն շփման մեջ մտնել:

Էլեկտրոնային ուսուցման համակարգեր

Ուսուցման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելը դարձել է կրթական մոտեցման նորարարության և էֆեկտիվության չափանիշ:

ի-Վորկս վեբ դիզայն ստուդիայում մենք ներդրում ենք ժամանակ և ջանք, որպեսզի տեխնոլոգիայի առավելությունները գործի դնենք էլեկտրոնային ուսուցման միջոցների զարգացման մեջ, որոնք կապահովեն գիտելիքի էֆեկտիվ տարածումը, ինչպես նաև հուզիչ և հետաքրքիր ուսման գործընթաց:


 
© Copyright 2004-2010 e-Works LLC. All rights reserved.