Որոնման համակարգերի օպտիմալացում և ինտերնետային գովազդ

Որոնման համակարգերում օպտիմալացում

Մեծ քանակությամբ հաճախորդներ դեպի կայք գրավելու ամենաէֆեկտիվ տարբերակն է օգտագործել այն, ինչ անվանում են որոնման համակարգերում օպտիմալացման ծառայություններ: Մենք մասնագիտացած ենք այս ծառայություններում:

Մենք կայքերի վրա հատուկ տեխնոլոգիաներ ենք օգտագործում, որպեսզի այն դառնա հարմար որոնման համակարգերի համար:

Մեր որոնման համակարգերի օպտիմալացման ծառայությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝
  • Վեբ կայքի վերլուծություն և դոմենի ընտրություն
  • Վեբ կայքի աշխատանքի ստուգում
  • Նախագծի ճիշտ պլանավորում
  • Նոր բովանդակության մշակում առանց թաքնված կոդի
  • Ճիշտ ներքին օպտիմիզացիա
  • Ճիշտ արտաքին օպտիմիզացիա, որն իր մեջ ներառում է հղումների փոխանակման ստրատեգիա
  • Ներմուծում որոնողական համակարգեր
  • Երկկողմ և եռակողմ հղումների փոխանակման ծառայություններ
  • Ճշգրիտ զեկուցում և կայքի վերլուծություն
  • Հաճախորդների կայքերի սպասարկում և բարելավում

Ինտերնետային մարկետինգ

Մենք հաճույքով ենք աշխատում այն հաճախորդների հետ, որոնք վստահում են ոչ միայն մեր` կայքի արտաքին տեսքը ձևավորելու ճաշակին, այլ նաև մեր ստրատեգիական խորհրդատվությանը սկսած բովանդակության մշակումից, մինչև օնլայն գովազդային գնումները և էլեկտրոնային ակցիաների մոտեցումները: Բացի այն, որ մենք յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս օգտագործում ենք ստրատեգիական մտածելակերպ, մենք նաև ունենք հաճախորդներ, որոնք մեզ հավելյալ վճար են տրամադրում ընթացիկ խորհրդատվության համար:

ի-Վորկս ընկերության ծառայություններից օգտվելը թույլ է տալիս ձեզ տեղում օգտվել մեր դիզայներների և օնլայն խորհրդատուների ծառայություններից:

Յուրաքանչյուր կայք, այնպես ինչպես յուրաքանրյուր արտադրանք, կարիք ունի գովազդի: Գովազդը պետք է կատարվի այնտեղ, որտեղ գտնվում են պոտենցիալ սպառողները: Նույնը տեղի է ունենում նաև ինտերնետում: Մենք կարող ենք ձեզ առաջնորդել դեպի ժամանակակից  վեբ մարկետինգի գործիքները:

Էլ. նամակների կառավարում

ի-Վորկս ընկերությունը ձևավորել և ուղարկել է էլեկտրոնային նամակների օրինակներ և ակցիաներ իր հաճախորդներից շատերի համար:

Մեր էլեկտրոնային ամսագրերի ծառայությունները ներառում են.
  • Ստրատեգիական խորհրդատվություն և բովանդակության ծրագրում
  • Օրինակների ձևավորում
  • Ծրագրերի տեղադրում և անհատական պատվերների կատարում
  • Ցուցակի ստեղծում
  • Ստուգում
  • Բաշխում
Մեր էլեկտրոնային նամակների ծառայությունները կարող են նաև ներառել.
  • էլեկտրոնային ամսագրի ժամանակացույցի մշակում
  • Ձեր բաժանորդների ցուցակ(ներ)ի կառավարում
  • Ամսագրերի վիճակագրության պարբերական ստրատեգիական վերանայումը և ժամանակի ընթացքում հաջողության հասնելու ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:

 
© Copyright 2004-2010 e-Works LLC. All rights reserved.