Դիզայն և մուլտիմեդիա

Կայքերի դիզայն

ի-Վորկս վեբ դիզայն ստուդիան, որը զբաղվում է կայքերի և լոգոտիպերի պրոֆեսիոնալ դիզայնով, առաջարկում է լիարժեք front-end և back-end մշակում` հիմնված ամենանոր տեխնոլոգիաների և արդյունաբերական տենդենցների վրա: Մեր հմուտ դիզայներներն ու ծրագրավորողները իրականացնում են բազմազան ինտերնետային կայքերի պատրաստման նախագծեր` սկսած բրոշուրային կայքերից մինչև բազմաֆունկցիոնալ ինտերնետային պորտալները:

Օգտագործելով նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները` մեր ընկերությունն առաջարկում է օնլայն դիզայնի և վեբ ծրագավորման ամենաբացառիկ և նորարարական, ժամանակակից լուծումները` անկախ ձեր գործունեության տեսակից: Թույլ տվեք մեզ մեծացնել ձեր գործունեության հաջողության հնարավորությունը ինտերնետում ի շնորհիվ Ձեր ցանկությամբ պատրաստված վեբ լուծման:

Կորպորատիվ բրենդի դիզայն

ի-Վորկսն առաջարկում է պրոֆեսիոնալ գրաֆիկական դիզայնի ծառայության լայն ընտրանի, որոնց մեջ մտնում են լոգոտիպի դիզայն, կորպորատիվ բրենդի մշակում, մուլտիմեդիա և ֆլեշ ներկայացումներ:

Մեր թիմը համալրված է տվյալ գործունեության մեջ մի քանի ամենափորձառու ստեղծարար դիզայներներով: Նրանք կորպորատիվ ինքնություններ են մշակել հարյուրավոր թե առաջավոր ընկերությունների, և թե սկսնակների համար: Մենք վստահ ենք, որ դուք էլ կհիանաք ձեր ընկերության նոր կորպորատիվ ինքնությամբ, երբ տեսնեք, թե ինչ կարող են մեր դիզայներներն անել Ձեզ համար:

Գրաֆիկական դիզայն և մուլտիմեդիա

Ֆլեշ համակարգով ստեղծված շարժուն լոգոտիպ ու ֆլեշով սկսվող կայք ունենալը կդարձնի վերջինս ավելի երևացող, գրավիչ և հրապուրիչ:

Անկախ նրանից, թե ինչ լուծումներ դուք կընտրեք` ֆլեշ ներկայացմամբ սկսվող կայք, վեբ ներկայացում թե ֆլեշ մուլտիմեդիա, այն ձեր նախագծին կտա գրավչություն և շարժունակություն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախորդը ավելի լավ է հիշում ընկերության պատկերանշանը և ինֆորմացիան, երբ դրանք ներկայացված են լիովին ոգևորող շարժանկարի տեսքով, այլ ոչ թե երբ նա տեսնում է անշարժ ինֆորմացիա:

ի-Վորկսը ֆլեշ ներկայացումներ ստեղծելու համար օգտագործում է տեխնոլոգիաների հսկայական հավաքակազմ:

Մենք գործի ենք դնում ֆլեշի անսահմանափակ քանակությամբ տեխնոլոգիաները, երբ լուծումներ ենք մշակում մեր հաճախորդների համար, որոնք լիովին բավարարվում են մեր աշխատանքով:

 
© Copyright 2004-2010 e-Works LLC. All rights reserved.