Մեր առավելությունները

Արդեն մի քանի տարի է, ինչ ի-Վորկս ընկերությունը մատուցում է ծառայություններ նաև արտասահմանյան ընկերություններին` ապահովելով նրանց մատչելի, բարձրորակ և բացառիկ ճկուն լուծումներով: Մեր մոտեցումների համաձայն պատվիրատուները նվազագույն ռիսկի դիմելով ձեռք են բերում մաքսիմալ օգուտ:

Մեր աշխատանքների մոդուլային կառուցվածքերի հարուստ  և լայն տեսականին  նոր կյանք է հաղորդում մեր պատվիրատուների նախագծերին: Մեր փորձարկված ծրագրային մշակման մեթոդաբանությունը երաշխավորում է ցածր ռիսկ, հաջողության հասնելու վստահելի ճանապարհ: Մեր ծառայությունների համար հաստատված արժեքները նմանատիպ գործունեության մեջ ամենամատչելին են:

ի-Վորկս ընկերության սպասարկման համակարգը ներառում է իր  մեջ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաների ներքին կառուցվածք, որը հիմնված է վստահելիության, ապահովության և ունիվերսալության վրա: ի-Վորկս ընկերությունն ունի այնպիսի անվտանգության համակարգ, որը երաշխավորում է բոլոր նախագծերի փաստաթղթերի, տվյալների և ծառայությունների մշտական անվտանգությունն ու ապահովությունը: Ի տարբերություն բազմաթիվ վեբ դիզայնով զբաղվող ընկերությունների, որոնք անճկուն են և անօգտակար և ձգտում են հնարավորին չափ արագ շահույթ ստանալ` թողնելով իրենց հաճախորդներին անտեղյակության մեջ, մենք այլ կերպ ենք գործում:

Համադրելով ինտերնետի` մշտապես փոփոխվող աշխարհում ձեզ անհրաժեշտ հմտությունները` ստրատեգիան, վեբ տեխնոլոգիաները, օգտագործողի մոդուլի դիզայնը, համակարգերի ներկրումը, օգտագործողի իրավունքները, կորպորատիվ ինքնության և ապրանքանշանի ստեղծումը` մենք առաջարկում ենք  լուծումներ, որոնք ԳՈՐԾՈՒՄ ԵՆ, այլ ոչ միայն լավ տեսք ունեն:

ի-Վորկսը ստեղծվել է, որպեսզի օգնի կազմակերպություններին հասնել բարձր աշխատունակության և արտադրողականության` նրանց առջև բացելով ինտերնետի աշխարհի դուռը: Այդ ժամանակվանից ի վեր մենք աճել ենք, զարգացել և փոխակերպվել, ավելացրել գիտելիքները` ձգտելով մեծ բարձրությունների: Այսօր մեր հաճախորդների բանակն ընդգրկում է Եվրոպան, հատկապես Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Կովկասը:

Որպես լիարժեք ծառայություններ մատուցող կազմակերպություն, մենք առաջարկում ենք պարգևատրության արժանի ծառայությունների լայն տեսականի, ներառյալ վեբ դիզայն, բարդ վեբ ծրագրավորում, վեբ մարքեթինգ, ֆլեշ անիմացիաներ, էլեկտրոնային կոմերցիա և շատ այլ բաներ:

Մեր ինտերակտիվ ծառայությունների և առաջադիմության ամենամյա գրառումների ծավալը առանձնացնում են մեզ նմանատիպ վեբ ծրագրավորման ընկերություններից և այլ ինտերակտիվ կազմակերպություններից:

Մեր թիմը պատրաստ է լուծել բարդ խնդիրներ և հիանալի կերպով բավարարել հաճախորդի պահանջները:

Վեբ ծրագրավորման վերաբերյալ մեր յուրահատուկ թիմային մոտեցումը առանձնացնում է մեզ վեբ դիզայնի մեջ մասնագիտացած այլ ընկերություններից:

Մեր բարձրորակ ՈՀՕ մասնագետները կատարում են որոնման համակարգերի առաջնակարգ օպտիմալացում:

Մենք հպարտանում ենք մեր համբավով և առաջարկում ենք հարմար և ճկուն մոտեցումներ, որը երաշխավորում է հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցություն: Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին անմիջականորեն հետևել իրենց պրոյեկտներին, և աջակցում ենք նրանց ամեն քայլափոխին:

Մեզ մոտ` Ի Վորկսում մենք չենք չափում մեր հաջողությունը նրանով, թե ինչպիսի տեսք ունեն մեր պատրաստած կայքերը կամ թե ինչպիսի բարձր տեղերում են դրանք գտնվում: Մեր հաջողությունը չափվում է մեր հաճախորդների համար ձեռք բերված արդյունքներով: Այս մոտեցման շնորհիվ մենք հասել ենք բազմաթիվ նշանակալի հաջողությունների:

ի-Վորկս վեբ դիզայն ստուդիան աշխատում է բացառիկ պրոֆեսիոնալությամբ` ստանալով ներդրումների լիարժեք փոխհատուցում:

Ձեզ` ճիշտ որոշում կայացնել օգնելու համար մենք պատրաստել ենք մեր հիմնական տարբերակիչների ցուցակը.
  • ի-Վորկս ՍՊԸ-ն հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն է, այսպիսով մենք մշտապես մասնագիտական աջակցություն ենք ստանում մեր ֆրանսիացի գործընկերներից:
  • Մեր աշխատակիցների կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ մենք չենք խոստանում անհավանականը: Մենք այն իրագործում ենք:
  • Այլ վեբ ծրագրավորման ընկերություններից մենք տարբերվում ենք ճկունությամբ և ստեղծագործական մտածելակերպով:
  • Վեբ կայք պատրաստելիս մենք շեշտը դնում ենք վեբ դիզայնի յուրաքանչյուր ասպեկտի վրա` մեր հաճախորդների համար լավագույն արդյունքների հասնելու համար:
  • Մենք երբեք տեղում չենք դոփում: Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր կարողությունները ավելի հզոր դառնալու համար:
  • Մենք գնահատում ենք թիմային աշխատանքը: Մեր թիմի յուրաքանչյուր անդամը որևէ ներդրում է կատարում յուրաքանչյուր նախագծի մեջ: Այսպիսով նախագիծը մշտապես բարելավվում է մինչև վերջնական արդյունքի հասնելը:
  • Ի տարբերություն աշխարհով մեկ տարածված այլ վեբ ծրագրավորման ընկերությունների, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում որոնման համակարգերի օպտիմալացմանը:
  • Մնում է միայն ավելացնել, “When “e” works for you…”

 
© Copyright 2004-2010 e-Works LLC. All rights reserved.