ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Eva Rivas
Url: http://www.evarivas.com
Description: Եվա Ռիվասը (Վալերիա Ռիշոտնիկովա Ծատուրյան) ծնվել է 1987 թ.-ի հուլիսի 13-ին Ռոստով քաղաքում:
1994-ին ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, որն ավարտել է արծաթե մեդալով: Սովորելու տարիներին ակտիվ մասնակցել է դպրոցի հասարակական կյանքին, որի համար բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով: Տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատարուհի:
1996-2004 թվականներից եղել է Ռոստով քաղաքի ամենահայտնի ՙԱրևիկ՚ անսամբլի մենակատարներից: Այս տարիների ընթացքում կատարել է ինչպես դասական, հոգևոր, այնպես էլ ժողովրդական, էստրադային, ռուսական և արտասահմանյան երգեր: Եվան ` իբրև խմբի մենակատարուհի, բազմիցս արժանացել է ամենամյա քաղաքային և մարզային գեղարվեստական ինքնագործունեության ստուգատեսի դափնեկրի կոչմանը: Իսկ
2000թ.-ին անսամբլը ստացել է ՙտարվա համույթ՚ կոչումը:
1997թ.-ին համույթը ստացավ ՙԺողովրդական՚ անսամբլ անվանումը: Ելույթ ունենալով թե համույթի կազմում և թե որպես անհատ կատարող`ՙԱլվան Ծաղիկ՚ (ՙАленький Цветочек՚) մանկապատանեկան երգի մրցույթում Եվան արժանացավ ՙԳրանդ պրի՚ մրցանակին:
1999 թ.-ին Սարատով քաղաքում Առաջին ռուսական երիտասարդական Դելֆիական խաղերին ներկայացնելով հայկական երգ Ռոզի Արմենի երգացանկից` Եվան արժանացավ երկու արծաթե մեդալների:
2003-ին ՙԱրևիկ՚ համույթը ստացավ Էստրադային արտիստների առաջին միջռուսական մրցույթի պատվոգիր, ինչպես նաև Եվան ստացավ Նադեժդա Բաբկինայի կազմակերպած առաջին միջռուսական հայրենասիրական երգի մրցույթի պատվոգիր: Հենց այդ տարիներին նա ավարտեց գեղեցկության ՙԻմիջ Էլիտ՚ դպրոցը և դարձավ այս գործակալության առաջատար մոդելներից մեկը: Երկու անգամ արժանացավ ՙՌոստովի փոքրիկ գեղեցկուհի՚ կոչմանը: 13 տարեկանում Եվան, ունենալով 1,80 սմ. հասակ, բացառության կարգով մասնակցեց ՙՌոստովի գեղեցկուհի՚ մեծահասակների մրցույթին և արժանացավ ՙՄիսս տաղանդ՚ կոչմանը:
2004-ին ընդունվեց Ռոստովի պետական համալսարանի (այսօր` Հարավային Դաշնակցային համալսարան) տնտեսագիտական ֆակուլտետի ՙՀամաշխարհային տնտեսագիտություն և Միջազգային հարաբերություններ՚ բաժին:
2005-ը Եվայի կյանքում գրանցվել է որպես նոր ձեռքբերումների տարի: Նա արժանացել է ՙՌոստովի Ոսկե ձայն՚, ՙՄիսս Դոնի մարգարիտ՚ (ՙМисс Жемчужина Дона՚) տիտղոսներին: Ինչպես նաև Երևանում ստացել է ՙԿովկասի վիցե-միսս՚ տիտղոսը:
2005 թվականին Մոսկվայում կայացած ՙՏարվա հայկական երգ՚ ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել առաջին մրցանակի:
2005 թվականին Եվան ծանոթացել է Վալերի Սահարյանի հետ, իսկ 2008-ին սկսել է համագործակցել ՙԱրմենիա փրոդակշն՚ պրոդյուսերական կենտրոնի հետ:
2007-ին Սոչի քաղաքում կայացած ՙ5 աստղ՚ փառատոնի մրցանակակիր է:
Եվան համագործակցել է ՙՍտրիտ Ջազ՚ պարային դպրոցի հետ, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Մանդրիկն է:
Այս պահին Եվայի ստեղծագործական խնդիրներով զբաղվում է ՙԱրմենիա Պրոդակշն՚ պրոդյուսերական կենտրոնը: ՙՏաշիր 2009՚ 4-րդ ազգային մրցանակաբաշխությանը Եվան կատարեց Սայաթ-Նովայի ամենաբարդ և հին ստեղծագործություններից ՙԹամամ աշխարհ՚ երգը: Սա Եվայի հայկական կատարումներից մեկն է: Նրա երգացանկում տեղ է գտել նաև Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված ՙԼանջեր Մարջան՚ ստեղծագործությունը: Սայաթ-Նովայի երգերի հիման վրա Եվան այժմ ձայնագրում է ձայնասկավառակ: Երգերը ճիշտ կատարելուն օգնում են Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը և շատ այլ մասնագետներ:
2009 թվականին բազմաթիվ արտասահմանյան տեսահոլովակների, մի շարք ֆիլմերի ռեժիսոր Բոխադիր Յուլդաշեվը ՙԹամամ աշխարհ՚ երգի հիման վրա 17 օր շարունակ Հայսատանում, Աֆղանստանում, Ալժիրում և Ուզբեկստանում նկարահանել է տեսահոլովակ: Այն արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների թե հայ և թե օտարազգի հանդիսականի կողմից:
2009 թվականին Եվան բազմիցս եղել է հայկական հայտնի հաղորդումների և տարբեր միջոցառումների հյուր:
2009 թվականի դեկտեմբերին եղավ ՙԼանջեր Մարջան՚ երգի պրեմիերան: Այս երգը ճիշտ կատարելուն նույնպես օգնել է Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը: Տվյալ պահին կատարվում է այս երգի տեսահոլովակի սցենարի մշակումը, իսկ Եվա Ռիվասի բիզնես-նախագծի ծրագրերը պլանավորված են առաջիկա մի քանի տարիների համար, որոնք, միանշանակ, դուրս են գալիս Հայաստանի և նույնիսկ Եվրոպայի սահմաններից:

Projects for Eva Rivas
© Copyright 2004-2010 e-Works LLC. All rights reserved.